Ապարանյան ձմեռ
Անցկացվում է Խաչասար լեռան լանջին (Լենինիսար, որտեղվերջինժամանակներսձմռանամիսներինիրականացվումէձմեռայինլեռնադահուկայինակտիվհանգիստ):Ապարանի համայնքապետարանը ամեն տարվա փետրվար ամսին կազմակերպում է <<Ապարանյան ձմեռ>>մարզամշակութային միջոցառումը, որի շրջանակներում անցկացվում է Ձնամարտի միջազգային առաջնություն:
Ապարանի քանդակագործության միջազգային սիմպոզիում
Գարնան վերջին և ամառվա սկզբին Ապարան քաղաքում համայնքապետարանի անմիջական հովանավորությամբ անցկացվում է Ապարանի քանդակագործության միջազգային սիմպոզիում, որը նույնպես դարձել է ամենամյա:
Սիմպոզիում 2018
Սիմպոզիում 2019
Սիմպոզիում 2022
Ջրի փառատոն
Համայնքում ավանդույթ է դարձել նաև <<Ջրի փառատոն>>-ը, որը նույնպես աշխույժ է անցնում և իր շուրջն է հավաքում ոչ միայն համայնքի բնակիչներին, այլև համայնքի այցելուներին, հյուրերին, ինչպես նաև հանրապետության մյուս համայնքների բնակիչներին:
Մայիսի 28 Բաշ Ապարանի հերոսամարտի օրը
Ապարանում նշվում է մեծ շուքով:
Ապարան քաղաքի բլուրներից մեկի վրա վեր է խոյանում <<Վերածնունդ>>հուշարձանը, /ճարտ․ Ռ․ Իսրայելյան/, որը կառուցվել է ի հիշատակ Մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և 2-րդ աշխարհամարտում զոհվածների։ 2000թ․ հուշահամալիրի արևմտյան եզրաթմբին հուղարկավորվել է Բաշ Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։