+37402030201
  • ՈԻ՞ր գնալ

  • Պատմամշակույթային վայրեր

  • Եկեղեցիներ

  • ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ Շողակն



Երնջատափից հյուսիս-արևելք` Ծաղկունյաց լեռնալանջի ստորոտում, տարածվում է Նորաշեն (Շողակն) գյուղը: Գյուղի արևելյան կողմում`գերեզմանոցում, գտնվում է XIX դարի կեսերին կառուցված կիսավեր եկեղեցի: Այն ուշագրավ է նրանով, որ այստեղ որպես պատերի շինաքար օգտագործվել են ավելի հին շինության քարեր, որոնք ունեն քառակուսի հատակաձև և 1-1,5 մ երկարություն: Քարերի 4 անկյուններում փորված են ակոսներ: Քարերից մեկի վրա պարզ երևում է մարդու պատկեր, մյուսների վրա փորագրված են խաչելության, հավերժության և այլ պատկերներ: Քարերի մշակման այս եղանակը հատուկ է V-VII դարերին (Ապարանի, Զովունիի, Վարդենիսի քարակող մահարձաններ, սյունաքարեր):Նոր եկեղեցու արևմտյան կողմում` գետնի մակերեսին հավասար, երևում են ուղղանկյան տեսք ունեցող բավական ընդարձակ շինության հիմքեր: Մի քանի տեղ կրաշաղախի բարձրությունը հասնում է 50-70 սմ: Երեսպատման ոչ մի քար չի պահպանվել: Հավանաբար հենց այդ շենքի քարերն են օգտագործվել XIX դարում կառուցված եկեղեցում: Հին շենքի ներսում և շրջապատում կան XI-XIII դարերի տապանաքարեր:


Վերադառնալ նախորդ էջին

Sign In