ՈԻ՞ր գնալ
Պատմամշակույթային վայրեր
Եկեղեցիներ
Սբ. Աստվածածին Մռավյան

Մռավյան գյուղը Նիգ-Ապարանի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտին` լեռնային գետակի աջ կողմում: Այստեղ է ծնվել Եսայի Ա Եղիպատրուշեցի կաթողիկոսը (775-788), որի անունով էլ գյուղը անվանվել է Եղիպատրուշ: Գյուղի գերեզմանոցում պահպանվել է 4-5 դարի բազիլիկ ոճի եկեղեցու հյուսիսային պատի և արևելյան կողմի աբսիդի մի հատվածը: Կառուցված է տեղական գորշ քարով: Քիվը ձևավորված է տերևաձև զարդով: XIII դարի սկզբին բազիլիկ եկեղեցուց մոտ 100 մ հեռու՝ արևմտյան կողմում, հիմնադրվել է եկեղեցական նոր համալիր, կառուցվել են Կաթողիկե /Աստվածածին/ եկեղեցին և գավիթը: Եկեղեցու ներսի պատերին եղել են որմնանկարներ, որոնցից մի փոքրիկ հատված պահպանվել է արևմտյան պատին: Գյուղի հին գերեզմանոցում վեհորեն կանգնած են մոտ 3.5 մ բարձրությամբ 2 որմնափակ խաչքարեր: Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են, դրանց փոսիկները լցված են եղել գորշ կարմիր գույնով:
Վերադառնալ նախորդ էջին