+37402030201
  • ՈԻ՞ր գնալ

  • Պատմամշակույթային վայրեր

  • Եկեղեցիներ

  • ՄԽԵԻՎԱՆՔ Լուսագյուղ



Լուսագյուղի արևելյան կողմում` մոտ կես կմ հեռավորությամբ, անտառափեշին գտնվում է մի ավերակ: Գյուղացիները այդ ավերակը կոչում են Մխեի վանք: Կանգուն է արևելյան կողմի պատ- կամրջակը: 1983 թ. այստեղ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից կատարված մասնակի պեղումների շնորհիվ բացվել է նաև պատ- կամրջակի երկու կողմերում գտնված խորանատիպ շինությունների հիմքերը: Կառույցը արտաքինից ուղղանկյուն շինություն է: Ներսում բացի արևելյան կողմում գտնվող պատ-կամրջակից և նրան կից շինություններից ուրիշ մանրամասներ չեն բացվել: Պատ-կամրջակի և կից կառույցների եզրաքարերն ու ներքին շարքերի քարերը սրբատաշ տուֆից են, մյուս մասերում, հատկապես արտաքինից, օգտագործվել է անմշակ հրաբխաքար: Մուտքը գտնվել է արևմտյան կողմում, որտեղ պատը մոտ 2 մ բարձրությամբ նույնպես բացվել է: Պատ-կամրջակի ներսի պատերը ծեփված են եղել: Պեղումների ժամանակ բացված հատվածներում կան հնագույն շրջանի (Ք.ա IV-VI դարեր) կնիքը կրող զարդանախշերով քարեր:


Վերադառնալ նախորդ էջին

Sign In