ՈԻ՞ր գնալ
Պատմամշակույթային վայրեր
Եկեղեցիներ
ՍԲ․ Պողոս-Պետրոս

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության Գմբեթավոր սրահ» տիպի շինության առաջին օրինակն է: Ըստ Ա. Սահինյանի եկեղեցին նախապես եղել է հեթանոսական տաճար: 4 դարի սկզբում սրբագործվել է՝ վերածվելով քրիստոնեական տաճարի: 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանի պատվերով և միջոցներով աղոթասրահը վերածվել է գմբեթավոր սրահի: Իշխանի շինարարական արձանագրությունը փորագրված է խորանի ձախակողմյան առաջին մույթին. Քրիստոս Աստուած, յԻշեա զԳրիգոր Գնթունեաց տեր»: Տարվա մեջ 3 ամիս եկեղեցին մնում է ջրի տակ, սակայն երբեք խաչը ջուրը չի ծածկում:
Վերադառնալ նախորդ էջին