-
ՈԻ՞ր գնալ
-
Պատմամշակույթային վայրեր
-
Եկեղեցիներ
-
Սբ. ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ Հարթավան

Աստվածընկալ
Երնջատափ գյուղից 1կմ արևմուտք` Քասաղի կիրճի աջակողմյան բարձր բլրի վրա, վեհորեն կանգնած է Աստվածընկալի վանական համալիրը: Ձեռակերտ շինությունները գրեթե ձուլվել են բնությանը, հարազատ ու համահունչ են նրան: Բանաստեղծական է համալիրի դիրքը: Աջ կողմում գահավեժ լեռնալանջեր են, ձախում` ձորակներով կտրտված, մինչև ձորը իջնող լեռնալանջեր, ներքևում` ձորը, որտեղով հոսում է Քասաղ գետը: Համալիրն իր մեջ առել է 5-րդ դարում կառուցված բազիլիկ տիպի եկեղեցին և միջնադարյան վեհաշուք եկեղեցին ու գավիթը:
Համալիրի հարավային կողմի միանավ եկեղեցին կառուցված է տեղական գորշավուն տուֆի սրբատաշ քարով: Եկեղեցու որմնասյուները, դրանց խոյակներն ու խարիսխները նման են Տեկորի, Զովունի սորբ Վարդան և Թուխ Մանուկ եկեղեցիների համանման մանրամասներին:
Եկեղեցին ունի երկու դուռ` հյուսիսային և հարավային կողմերից: Հարավային կողմից եկեղեցուն կցված են պայտաձև աբսիդով մատուռ ու մի փոքր սենյակ: Մատուռը խորանակից է բուն եկեղեցուն, իսկ սենյակը հարավարևմտյան անկյունում ցածր դռնով հաղորդակցվում է եկեղեցու դահլիճին:
Կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է` մեկ զույգ որմնամույթերով, աբսիդի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով:
Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է, քանդված է միայն գմբեթը: Կաթողիկե եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո, արևմուտքից նրան կից կառուցվել է գավիթը: Այն շատ ավելի ընդարձակ է, քառասյուն, գմբեթը զարդարված է ստալակտիտներով և իր տիպի մեջ լավագույններից է: Գավթի ներքին տեսքը զուսպ է: Սյուների խոյակները խաչազարդ են: Արևելյան կողմի երկու որմնասյուների վրա քանդակված են դուրս ցցված գեղաքանդակ խաչեր:
Գավիթը կառուցել է Յոհանես ճարտարապետը: Նրա ստորագրությունը ՙ ԶՅոհանէս յաղագս յիշեցեք», փորագրված է գավթի հարավարևելյան սյան վրա:
Կանգնեցված են վանական համալիրի հարավային կողմում` երկաստիճան պատվանդանի վրա: Խաչքարերի բարձրությունը 190 սմ է, յուրաքանչյուրի լայնությունը` 90 սմ: Խաչքարերը պատրաստել է նույն քարագործ վարպետը: Չնայած դրան` խաչքարի վրա ոչ մի մանրամասն չի կրկնվել: Աջակողմյան խաչքարի ներքևի գոտու վրա փորագրված է. ՔրիստոԲս, յիշէա քաղցրութեամբ զՏալիթ»:
Վերադառնալ նախորդ էջին