-
ՈԻ՞ր գնալ
-
Պատմամշակույթային վայրեր
-
Եկեղեցիներ
-
ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ Մելիքգյուղ

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ 1891 թվականին։ Սկզբում եղել է փոքրիկ մատուռ, սակայն վերաշինվել է և վերածվել եկեղեցու։ Եկեղեցին գործել է մինչև 1935 թվական, որից հետո խորհրդային կարգերի հրամանով փակվել է։ Եկեղեցին վերաբացվել է միայն 1995 թվականին՝ Գարեգին Ա-ի կողմից․ դա նրա կողմից առաջին եկեղեցու օծումն էր որպես կաթողիկոս։ Եկեղեցին գործում է մինչև այսօր և ծառայում է Մելիքգյուղի և շրջակա գյուղերի համար։ Եկեղեցին հիմնադրվել է 1891 թվականին։ Այն ժամանակին եղել է փոքրիկ մատուռ, սակայն հետագայում վերաշինվել է և դարձել ոչ մեծ եկեղեցի։ Այն գործել է մինչև 1935 թվականը՝ ծառայելով Մելիքգյուղի և հարևան գյուղերի հոգևոր կյանքին։ 1935 թվականին եկեղեցու գործունեությունը դադարեցվել է․ այն շարունակվում էր օգտագործվել տեղի բնակիչների կողմից որպես պահոց, որտեղ պահվում էին մի շարք հացատեսակներ։
Վերադառնալ նախորդ էջին