+37455050002

Պատմական ակնարկ


Ապարանն առաջին անգամ հիշատակում է Պտղեմեոսը (2-րդ դ.) Կասալա ձևով: Ապարան քաղաքի ներկա տարածքը կազմել է պատմական Նիգ գավառի արևմտյան հատվածը: Հստակ տեղեկությունը Նիգ գավառի մասին նշվել է Ապարանում գտնված հունարեն մի արձանագրության մեջ, որը վերաբերում է 308 թվականին: Այն վերծանել է հետազոտող-գիտնական Մ.Ի.Ռոստովցևը: Արձանագրությունը տեղեկացնում է հետևյալը. <<Մեծ Հայքի Տրդատ թագավորը նվիրում է Գնթունիներին Նիգ գավառը և նրա կենտրոնատեղի հանդիսացող Նիգ քաղաքը: Գնթունի իշխանական տոհմը Ապարանում կառուցել է Քասախի բազիլիկան 4-րդ դարում, այն հանդիսացել է արքունիքի աղոթատեղին>>: Ըստ Ն. Մառի՝ Քասախի եռանավ բազիլիկան համարվում է ամենահինը, և կամարաձև կառուցման մշակույթը սկսվել է Ապարանում:


Ապարան համայնքի Վարդենուտ և Շենավան գյուղերում գտնվել են պարթևական դրամներ, որոնք պահվում են Հայաստանի պետական թանգարանում: Այդ դրամների հայտնվելը Արագածի ստորոտին հաստատումն է այն բանի, որ հնագույն շրջանում ևս Նիգ-Ապարանով է անցել Արարատյան դաշտ - Հյուսիսային Հայաստան - Վրաստան առևտրատնտեսական ճանապարհը: Միաժամանակ այն ապացույցն է այս բնակավայրերի՝ դեռ մ.թ.ա. 1-ին դարում գոյություն ունենալու փաստի (Արտաշեսյան թագավորների օրոք):


Հայտնի է, որ 10-12-րդ դարերում Նիգ գավառում իշխել են Պահլավունիները, իսկ 13-14-րդ դարերում Նիգ գավառի արևմտյան հատվածը՝ Ապարանի գավառով հանդերձ դառնում է Վաչուտյան իշխանների կալվածքը:


Խաչատուր Աբովյանը Վերք Հայաստանի վեպում Ապարանի մասին գրել է. <<…Ուր հայոց թագավորը, իշխանքը, ու պայազատքը՝ Ապարանի Բյուրատեսակ ծաղիկների հոտը, էն պատվական աղբյուրների համն առնելով, իրենց ամառվան օրերը հովացնում…>>:


Ապարան համայնքը արևելքից շրջափակված է Ծաղկունյաց լեռնաշղթայով, հարավային կողմից առասպեական Արային է: Այստեղ է գտնվում ՀՀ ամենաբարձր հրաբախային լեռը՝քառագագաթ Արագածը, որի ամենաբարձր կետը 4090մ է: Համայնքում առկա է ամենակտրուկ լեռը՝Ուխտասարը, որը տեսանելի է բոլոր կողմերից և հասանելի է էքստրեմալ տուրիզմի համար: Արագած լեռան Արևելյան լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝Քասաղ գետի Գեղարոտվտակի վրա է գտնվում Գեղարոտի ջրվեժը։Այն գահավիժում է մոտ 17մ բարձրությունից։Ջրվեժ կարելի է հասնել Արագած գյուղից ամենագնացով, քանիոր ճանապարհը գրունտային է։Ջրվեժը գյուղից գտնվում է 12կմ հեռավորության վրա։Վերջին տարիների Ջրվեժը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմով զբաղվող կազմակերպությունների համար։


Ապարան համայնքը արևելքից շրջափակված է Ծաղկունյաց լեռնաշղթայով, հարավային կողմից առասպելական Արային է: Այստեղ է գտնվում ՀՀ ամենաբարձր հրաբախայինլեռը՝քառագագաթ Արագածը, որի ամենաբարձր կետը 4090մ է: Համայնքում առկա է ամենակտրուկ լեռը ՝ Ուխտասարը, որը տեսանելի է բոլոր կողմերից և հասանելի է էքստրեմալ տուրիզմի համար: Արագած լեռան Արևելյան լանջին ՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա ՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է գտնվում Գեղարոտի ջրվեժը։Այն գահավիժում է մոտ 17մ բարձրությունից։ Ջրվեժ կարելի է հասնել Արագած գյուղից ամենագնացով, քանի որ ճանապարհը գրունտային է։ Ջրվեժը գյուղից գտնվում է 12կմ հեռավորության վրա։ Վերջին տարիների Ջրվեժը մեծհետաքրքրություն է առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմով զբաղվող կազմակերպությունների համար։


Համայնքը ունի 21 գյուղ և մեկ քաղաք:


Լեռնային ռելիեֆի պայմաններում Ապարանում հեռանկարային և չափազանց շահավետ է լեռնագնացության, արկածային տուրիզմի, արտ տուրիզմի, էկոտուրիզմի, ինչպես նաև էթնոտուրիզմի զարգացումը։ Համայնքում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը՝Արագածի լեռնագոգին էկո-գյուղատնտեսական, տուրիստական և լեռնադահուկային ուղղվածություններով տարածքների զարգացման ներդրումային ծրագիր, հայկական բարեկեցիկ գյուղի մոդելի ստեղծում Լուսագյուղում, Եղիպատրուշում լեռնադահուկային համալիրի ստեղծում: Շողակն գյուղում հանգստյան գոտի ստեղծելու նպատակով արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ՝ ներդրողի կողմից գնվել է հողատարծք, անցկացվել է ջրագիծ, հոսանք: Նախատեսվում է ձիարշավարնի կառուցում:


Նախատեսվում է իրականացնել ամենամյա «Սոճու» փառատոն՝ մայիս ամսին, որի շրջանակրում փառատոնի այցելուները հնարավորություն կունենան սոճիների փոշոտման ժամանակահատվածում շնչել բուժիչ միացություններ՝ ֆիտոնցիդներ, որոնք արտադրվում են սոճիների կողմից։


«Կանաչ» ապրելակերպի կարևոր բաղադրիչներից է բնակչության՝ հատկապես երիտասարդության կողմից, հեծանիվների օգտագործումը` որպես տրանսպորտային միջոց: Այդ նպատակով համայնքը կարևորում է հեծանվակայանների ստեղծումը և տարաբնույթ մրցաշարերի կազմակերպումը:


Ապարանի Լավագույն Հյուրանոցներ


Ալպին Հյուրատուն

Հասցե՝ ք. Ապարան, Դ.Կանայան-3

Կոնտակտային տվյալներ՝
Հեռախոսահամար։ +374-93-650-818,+374-93-835-030


ԲԻԱՅՆԱ վրանային հանգիստ

Կոնտակտային տվյալներ՝
Հեռախոսահամար։ +374-77-180-678


Նիգատուն

Հասցե՝ գ. Նիգավան

Կոնտակտային տվյալներ՝
Հեռախոսահամար։ +374-93-577-605
Էլ․ հասցե։ karenhdstudio@gmail.com


Սևակ Մաթևոսյան հյուրատուն

Հասցե՝ գ. Եղիպատրուշ, 17փ., տ.2

Կոնտակտային տվյալներ՝
Հեռախոսահամար։ +374-94-387-845


Քասախի Ամրոց Համալիր

Կոնտակտային տվյալներ՝
Հեռախոսահամար։ +374-94-611-448
Էլ․ հասցե։ tigran.shahbazyan@mail.ru

Տեսնել բոլոր հյուրանոցները